ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Ռուսաստանին համարում է ԱՄՆ անվտանգության համար գլոբալ ռազմավարական մարտահրավերներից առաջինը։ Այս մասին նա ասել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Քարթերը թվարկել է ԱՄՆ 5 գլոբալ ռազմավարական մարտահրավերները՝ Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան եւ ահաբեկչություն»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Պենտագոնն այդ մարտահրավերներով է առաջնորդվելու 2017թ. պաշտպանական բյուջեն կազմելիս, ասել է Քարթերը։
Ընդ որում, նա նշել է, որ ՌԴ եւ Չինաստանը հակառակորդներ են, որոնք զարգացնում են որոշ ոլորտներում ԱՄՆ գերազանցությանը սպառնացող ռազմական համակարգեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























