Երեւանի ավագանին այսօր` մարտի 18-ին, բնակարաններ նվիրեց կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Նարեկ Հախնազարյանին:

Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ Երեւան քաղաքում իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված Երեւանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով:

Ավագանին որոշեց կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ բնակարան ստացավ 115.9քմ մակերեսով Արամի փողոցի հ.82 եւ հ.84 շենքից: