ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 19-ի գիշերը Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են պտղատու այգիները, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-5 աստիճան, գետնի մակերեւութին՝ -3-6 աստիճան:
Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -2-4, իսկ վաղը ցերերկը՝ +10+12 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,
Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,
Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,
Լոռիում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +3+7,
Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +6+9,
Արարատում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +10+13,
Արմավիրում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +8+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4-7, ցերեկը` +2+7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +6+9։





























