ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է 486.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.78 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.09 դրամ (նվազել է 2.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701,93 դրամ (աճել է 5.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 245.82 դրամ, ոսկի՝ 19,792.24 դրամ, պլատին՝ 15,439.98 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ում մարտի 18-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























