Տավուշի մարզի Բերդ քաղաքում մարտի 18-ին, վիճաբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մահով: Նույն օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ տղամարդ՝ կտրած ծակած վնասվածքներով:
NEWS.am-ին հայտնի է դարձել նրանց ինքնությունը, մեկը 38 ամյա Վրեժն է, մյուսը՝ 28-ամյա Գագիկը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ, նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Գագիկը կտրող ծակող վնասվածք է ստացել սրտի շրջանում, իսկ Վրեժը` ազդրի: Վերջինս, բարեբախտաբար ողջ է մնացել: Նրանք ընկերներ են, ենթադրվում է, որ վիճաբանության ընթացքում են այդ վնասվածքները ստացել:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ մանրամասները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:




























