ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 20-ի գիշերը Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են պտղատու այգիները, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-5 աստիճան, գետնի մակերեւութին՝ -3-6 աստիճան:
Հայաստանի տարածքում մարտի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1-3, իսկ վաղը ցերերկը՝ +4+6 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,
Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,
Լոռիում՝ գիշերը` -1-5, ցերեկը` -1+2,
Տավուշում՝ գիշերը` -2+2, ցերեկը` 0+5,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +3+6,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +3+6։





























