News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանի անհետացումից երկու ամսից ավելի է անցել, սակայն նրա գտնվելու վայրի մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա:

NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Վրեժի հարազատները վստահ են` նա ողջ է: 

«Շաբաթը երկու անգամ ոստիկաններ են գալիս, որոնում են գյուղով մեկ: Նրան մահացած գտնելու վարկածը չի քննարկվում դեռ: Հույսներս չենք կորցնում, փնտրում ենք»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ Վրեժ Օհանյանը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Անգեղակոթի գյուղապետը հայտնել էր, որ 25-ամյա երիտասարդը վերջերս է նշանադրվել, նրա հարսնացուն նույնպես տեղեկություն չունի նրա գտնվելու մասին: Գյուղապետի խոսքով՝ անհետ կորածի ընտանիքի հետ զրույցից պարզ է դարձել, որ տնից դուրս գալու օրը Վրեժը բարձր տրամադրություն է ունեցել, եւ, առհասարակ, էական խնդիրներ չի ունեցել: Ըստ գյուղում շրջանառվող մեկ այլ վարկածի, սակայն, երիտասարդը վիրավորվել է ընտանիքի անդամներից եւ հեռացել:

Նշենք, որ Վրեժ Օհանյանը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, աշխատում է որպես զոդող, եւ ամիսներ առաջ էր վերադարձել Հայաստան:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատեւ բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատեւ բացակայել բնակավայրից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ