Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Դնեպրոպետրովսկում մարտի 20-ին՝ «Ուկրաինայի մաքրման շարժում» համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս, բեմ է դուրս եկել տաբատի փողքը գուլպայի մեջ խրած, գրում է «Ապոստրոֆը»։

Դա նկատել է համաժողովի մասնակիցներից մեկը, որը սոցիալական ցանցում տեղադրել է լուսանկարը։

«Միխայիլ Սահակաշվիլին իհարկե խարիզմատիկ անձնավորություն է, սակայն տաբատը գուլպայի մեջ խրելն անհասկանալի է»,- գրել է նա։

Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրում են, որ նահանգապետը համաժողովին ժամանել էր հեծանիվով։