Հանրապետության տարածքում մարտի 22-ի գիշերը Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կլինի -1-4 աստիճան, գետնի մակերեւույթին՝ -3-6 աստիճան:

Սյունիքում եւ Արցախում մարտի 22-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1-3, իսկ վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -13-16, ցերեկը` +1+4,

Կոտայքում՝ գիշերը` -13-16, ցերեկը` +1+4,

Գեղարքունիքում՝ գիշերը` -13-16, ցերեկը` +1+4,

Լոռիում՝ գիշերը` -10-15, ցերեկը` +5+10,

Տավուշում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +10+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -13-16, ցերեկը` +1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +10+13,

Արարատում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +10+13,

Արմավիրում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -13-16, ցերեկը` +1+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +10+14,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +6+10,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15։