News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վայոց ձորի Խաչիկ գյուղում այսօր` մարտի 21-ին, գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանի հարազատները զարմացած են` ինչպես է տարեց կինն ինքնուրույն կարողացել ազատվել գայլից:

«Ամեն օրվա նման գնացել է անասնագոմ, այդ ժամանակ էլ դեպքը պատահել է: Նա ինքնուրույն է կարողացել ազատվել ու բարձրանալ տան երկրորդ հարկ: Թե ոնց է պրծել էդ գազանից` չենք կարողանում հասկանալ: Դեմքի մի մասը չկա, վնասվել է դեմքն ու ձեռքերը: Դեպքից շատ բան չգիտենք, մայրս չի կարողանում խոսել, որ պատմի` ինչ է պատահել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց կնոջ դուստրը` Սոֆիկ Ասատրյանը:

Նրա խոսքով, կնոջը միանգամից տեղափոխել են Խաչիկ գյուղի պոլիկլինիկա, որտեղ նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետեւ Եղեգնաձորի հիվանդանոց:

Սոֆիկ Ասատրյանի նշեց, որ սոված գայլերը հաճախ են  մտնում Խաչիկ գյուղ, սակայն սա առաջին դեպքն է, երբ  հարձակվել են բնակչի վրա. «Գյուղում բոլորը շոկի մեջ են, էդ պահին տանը եղած եղբայրս ու հարսս էլ չեն կարողանում ուշքի գալ: Էս դեպքից բոլորը վախեցած են, որովհետեւ առաջին անգամ է պատահել նման բան»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Վայող ձորի Խաչիկ գյուղում այսօր` մարտի 21-ին, գայլի կողմից հարձակման է ենթարկվել 75-ամյա Ռոզա Հարությունյանը: Նրան տեղափոխել են Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ