Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 13 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է i24news-ի թվիթերյան էջը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ ուղեւորների հաշվառման սպասասեղանի մոտ։

Բրյուսելի օդանավակայանում կասկածներ կան, որ  կատարվածը ահաբեկչություն է, հայտնում է RTBF հեռուստաալիքը։

Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։