«Առաջին պայթյունը հնչեց թռիչքների գոտում։ Կոտրվել էին բոլոր պատուհանները, հարկն ամբողջովին ավերվել էր։ Մի քանի վայրկյան անց ժամանման գոտում հնչեց երկրորդ պայթյունը։ Ամենուր փոշի էր, մարդկանց սկեցին տարհանել։ Ելքի մոտ մենք նկատեցինք, որ շտապ օգնության մեքենաներ են ժամանում։ Պայթյունների կենտրոնը հաշվառման սպասասեղանի մոտ էր, այնտեղ, որտեղ բեռներն են հանձնում»,- Le Monde-ին պատմել է ականատեսներից մեկը։
Այժմ օդանավակայանը փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանները, հրշեջ հաշվարկներ եւ շտապ օգնության մեքենաներ, մարդկանց տարհանում են։ Դադարեցվել է օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցությունը։
Երկու պայթյունների պատճառները դեռ անհայտ են, սակայն որպես վարկած՝ դիտարկվում է ահաբեկչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 11 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։





























