Բրյուսելի մետրոյում երրորդ պայթյունն է որոտացել, հայտնում է RBTF-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրյուսելի մետրոպոլիտենի Շումանի կայարանում 2 պայթյուն է հնչել, հայտնում է Euronews-ը։
Նշենք, որ Շումանի կայարանին են հարում Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության խորհրդի շենքերը։
Բրյուսելի մետրոյի Պորտ դե Ալ կայարանի մոտակայքում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է Մելբեկի կայարանում հնչած պայթյուններից հետո։ Ուղեւորներին խնդրել են լքել կայարանը։





























