News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրք նախարարներին միլիոնավոր դոլարներով կաշառած եւ միլիարդավոր դոլարների հասնող մաքսանենգությամբ զբաղված եւ նախագահ Էրդողանի հովանավորությունը վայելող թուրք խոշոր գործարար Ռըզա Սարրաֆը (Ռեզա Զարրաբ) ձերբակալվել է ԱՄՆ-ում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։

Նշենք, որ Ռեզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար եւ փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։

Ռեզա Զարրաբը մեղադրվում է միլիոնավոր դոլարների մաքսանենգության եւ խոշոր չափերով կաշառքներ տալու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ