Բրյուսելում, որտեղ այսօր առավոտյան ահաբեկչություններ էին տեղի ունեցել, խափանվել է բջջային կապի աշխատանքը, հայտնում է Le Mond-ը։

Իշխանությունները կոչ են արել շփվել SMS հաղորդագրությունների կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Telenet ընկերությունը հայտնել է, որ 24 ժամ անվճար ինտերնետ է տրամադրում։

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։