ՆԱՏՕ-ն Բրյուսելում դաշինքի շտաբ գրասենյակում խստացրել է անվտանգության միջոցառումները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դաշինքի ներկայացուցիչները։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետեւում է իրավիճակին։ ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում անվտանգության մակարդակն անմիջապես բարձրացվել է Բրյուսելի օդանավակայանում հնչած պայթյուններից հետո։ Բելգիայում սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացնելու կապակցությամբ մենք նույնպես որոշել ենք բարձրացնել ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում սպառնալիքի աստիճանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։
Հիշեցնենք, որ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։





























