Սոցցանցերում ակտիվորեն ժողովրդականություն են ձեռք բերում   #jesuisbrussels («Ես Բրյուսելն եմ») եւ #PrayForBrussels («Աղոթիր Բրյուսելի համար») հեշթեգերը, որոնց օգնությամբ ամբողջ աշխարհի օգտատերերը ցավակցություններ եւ աջակցություն են հայտնում բելգիական մայրաքաղաքի բոլոր բնակիչներին եւ ահաբեկչական գործողություններից տուժածներին: 

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողության հետեւանքով 21 մարդ է զոհվել:

Երեքշաբթի տեղի ժամանակով մոտ 08.00-ին երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: