ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոշտ քննադատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին, որը հայտարարել էր Բելգիայում կատարված ահաբեկչությունների հետ Ռուսաստանի առնչության մասին:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Գրիցակը, որը հայտնել է Բրյուսելում կատարված ահաբեկչությունների հետ Ռուսաստանի առնչության մասին, հիմարի մեկն է»,- գրել է Մեդվեդեւը իր հրապարակման տակ գրված մեկնաբանություններում, գրում է ՏԱՍՍ-ը:
Մինչ այդ ՌԴ վարչապետը կառավարության ու անձամբ իր անունից ցավակցություն էր հայտնել Բրյուսելում ահաբեկչական հարձակումների հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: «Կատարվածը եւս մեկ անգամ ընդգծում է ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարում միջազգային համայնքի ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը»,- նկատել է նա իր Ֆեյսբուքյան էջում
Ավելի ուշ այդ գրառման տակ գրված մեկնաբանություններին Մոդվեդեւը հավելել էր նաեւ Գրիցակի խոսքերի վերաբերյալ իր գնահատականը:




























