News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 22-ին,  ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։

«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն։

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Եվս երկու պայթյուն հնչել էր մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Այս պահի դրությամբ մետրոյում պայթյունից զոհվել է 15, վիրավորվել՝ 55 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի օդանավակայանում 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակի բրոնզե հուշարձան է բացվել
Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը…
Բրյուսելում 32 կեչի են տնկել՝ ի հիշատակ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
Շրջանաձեւ տնկված ծառերը խորհրդանշում են մաքրությունն ու անարատությունը, եւ ստեղծվում է տպավորություն, ասես նրանք միմյանց ձեռք են բռնել...
Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ...
Փարիզի ահաբեկիչները սոցնպաստ են ստացել
Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո…
Բելգիայում մոտ 10 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստության կասկածով
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք...
Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
Ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում...
Ամենաշատ