Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը հստակեցրել է Բրյուսելի օդանավակայանում զոհվածների թիվը, հայտնում է RTBF-ը:
Բլոկի խոսքով, օդանավակայանի շենքում պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել, 81-ը վիրավորվել է: Ավելի վաղ 13 զոհի մասին էր հայտարարվել:
Այսպիսով` ահաբեկչությունների շարքի զոհերի ընդհանուր թիվը, պաշտոնական տվյալներով, 26 մարդ է:





























