Մարտի 22-ին Հայաստանի Ազգային Ժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելում ահաբեկչական գործողությունների շարքի զոհերի հիշատակը: Խորհրդարանում պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ լսումներ են տեղի ունենում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ բրյուսելյան մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 55 մարդ վիրավոր է, նրանցից 10-ը կրիտիկական վիճամում են: Մետրոյում պայթյունը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում երկու պայթյունից քիչ անց: Այնտեղ, պաշտոնական տվյալների համաձայն, 13 մարդ է զոհվել:




























