News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում այրել են «Սանիտեկ» ընկերության աղբամանները: Ընկերությունն ահազանգում է, որ մարտի 16-ին Նոր Արեշում մի գիշերվա մեջ 4 աղբաման են այրել:

«Նման նախադեպ չենք ունեցել: Մարտի 15-ին սկսվել է սանմաքրումը Էրեբունի վարչական շրջանում, անմիջապես հաջորդ օրը խնդիրների հետ առնչվեցինք: Չնայած բնակիչները մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեզ, 4 աղբաման այրվեց: Սա, կարծում ենք՝ մի խումբ մարդկանց կողմից խուլիգանություն է: Հորդորում ենք բնակիչներին՝ մի այրեք մեր աղբամանները: Մենք միայն քաղաքացիների օգնությամբ կարող ենք քաղաքը մաքուր պահել»,- այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության վարչական ղեկավար Արա Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքացիները հաճախ մոխիր են լցնում աղբամանները ու դրանք բռնկվում են:

Արա Կարապետյանը նշեց, որ 2014թ. դեկտեմբերից ի վեր, ինչ «Սանիտեկ»-ը Երեւանում աղբահանություն է իրականացնում, արդեն 200 աղբաման է վնասվել: Դրամական վնասի չափերը դեռ ճշտվում են: Ընկերությունը Էրեբունու դեպքով արդեն դիմել է Ոստիկանություն:

Ընկերությունը, որը աղբահանությամբ է զբաղվում նաեւ այլ երկրներում, առաջին անգամ է նման ծավալով դեպքի առնչվում:

Տպել
Ամենաշատ