Մշակույթը նպաստում է Եվրոպայի խորհրդի երեք արժեքների ամրապնդմանը։ Այս մասին մարտի 23-ին՝ «Եվրիմաժ» հիմնադրամին ՀՀ անդամակցությանը նվիրված մամուլի ասուլիսին, ասել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
Ողջունելով Հայաստանի անդամակցությունը՝ Վուտովան հիշեցրեց, որ Եվրոպայի խորհուրդը խթանում է երեք հիմնական արժեքներ՝ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը։ «Իսկ մշակույթը նպաստում է Եվրոպայի խորհրդի այս երեք արժեքների ամրապնդմանը։ Մշակույթը մարդկանց միավորելու եւ կյանքի գեղեցկության մասին է։ Ամենակարեւորն այն է, որ տարբեր եվրոպական երկրների մասնագետները աշխատում են միասին»,- ընդգծել է Վուտովան։