News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության համատեղ  քննարկումը 4+4+4 ձեւաչափով, որի մեջ  ընդգրկված չեն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որեւէ խնդիր չկա։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որ մենք չենք լինի այդ ֆորմատով քննարկմանը, ես խնդիր չեմ տեսնում, որովհետեւ մենք հրապարակել ենք մեր առաջարկները, ներկայացրել դրանք նաեւ Վենետիկի հանձնաժողովին։ Անձամբ մասնակցեմ, թե ոչ, չեմ կարծում, որ արդյունքը դրանից փոխվելու է։ Ես վստահում եմ իմ խորհրդարանական ընդդիմադիր գործընկերներին, եթե իրենք են ընդգրկված, թող իրենք ներկայացնեն առաջարկները»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը  նշեց, որ իրեն չի վրդովվեցնում այդ  ձեւաչափը, որը սահմանափակում է արտախորհրդարանական  ընդդիմադիրների ներգրավվածությունը։ Միաժամանակ, նա  մեծ հույսեր չի էլ կապում քննարկման արդյունքների հետ։

«Այն մասով, որ ես փոփոխություն եմ ակնկալում,  հույսեր չունեմ, որ կիրականանան։ Խոսքը ռեյտինգային ընտրակարգի մասին է, տարածքային ցուցակների, կոալիցիայի ձեւավորման, որ սահմանփակվում է դաշինք կազմողների թիվը, միասնական փաստաթղթով քվերակությունը։ Ես հույս չունեմ, որ այս մասով նրանք զիջումների կգնան»։

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել է Ընտրական օրենսգիրքը քննարկել 4+4+4 ձեւաչափով, որտեղ ներգրավված կլինեն 4-ամական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից: Այս առաջարկը իշխանությունների կողմից ընդունվել է, սակայն բաց է մնում հարցը, թե որ ՀԿ-ներն են ներկայացնելու հասարակական սեկտորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ