ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 23-ին, կազմել է 479.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.91 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.99 դրամ (նվազել է 1.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.82 դրամ (նվազել է 7.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 245.18 դրամ, ոսկի՝ 19,326.21 դրամ, պլատին՝ 15,291.24 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ում մարտի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




























