News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում չպետք է պետական մակարդակով նշվի 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը։ Այս մասին ասված է ՀԱԿ պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ ՀՀ Արդարադատության նախարարության եզրակացության մեջ։ Պատգամավորներն առաջարկում են մարտի 1-ը սահմանել որպես պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների դեմ  համազգային բողոքի զոհերի հիշատակի օր։

Արդարադատության նախարարության կարծիքով, որը հնչեց մարտի 24-ին կայացած Կառավարության նիստում,  նման ձեւակերպումը բովանդակային առումով չի համապատասխանում օրենքի դրույթներին։ Բացի այդ, օրինագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա։ Մասնավորապես պատգամավորները հիմնավորման  մեջ նշում են, որ թեպետ ֆորմալ առումով քննությունը շարունակվում է, սակայն, ըստ էության, այն ավարտվել է, եւ գործնականում քննչական եւ օպերատոիվ որոնողական միջոցառումներ չեն իրականացվում։ Կառավարությունը մերժեց օրինագիծը։

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանության հետ բախումներից զոհվել է 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող։ Սպանությունների համար ոչ ոք մինչեւ հիմա չի պատժվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ