Մարզչական խորհուրդն է որոշում, թե ով պետք է խաղա Հայաստանի հավաքականում, ով ոչ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը:
Օրերս Հայրապետյանը հայտարարել էր, որ երեք ֆուտբոլիստներ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը, պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու դարպասապահ Գեւորգ Կասպարովը այլեւս չեն խաղալու հավաքականում:
Հարցին, թե իրավունք ունե՞ր ՀՖՖ նախագահը միջամտել մարզիչների գործերին, նախարարը վստահեցրեց, որ նման հայտարարություն չի լսել: «Չեմ մեկնաբանի»,-ընդգծեց նա:





























