ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբը:
Հայաստանի տարածքում մարտի 25-ին առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 25-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +14+17,
Արարատում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+18,
Արմավիրում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+18,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+20։





























