ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի մեկնաբանում նախորդ նախարարներից մեկի ՝ Հարություն Քուշքյանի այդ պաշտոնին վերադառնալու մասին լուրերը: «Ոչ մի մեկնաբանություն չկա: Նման լուրեր առաջին անգամ ձեզնից եմ լսում»,- հայտնել է նախարարը Կառավարության մարտի 24-ի նիստից հետո: Նա նշել է, որ ոչ մի այլ հրավերք չի ստացել, ինչպես որոշ լրատվամիջոցներ են վստահեցնում իրենց հրապարակումներում: Մայիսի 23-28 ժամանակահատվածում Մուրադյանն իրոք գտնվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաժողովում որպես համանախագահ, բայց միայն նշված ժամկետում:

Հիշեցնենք,որ ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մարտից, այսօր հրաժարական է տվել: 2007-2012 թվականներին Քուշքյանը զբաղեցնում էր ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնը: