«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:00-ի դրությամբ ռումբի որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

«Մենք առայժմ որոնողական աշխատանքներ ենք իրականացնում: Դեռ ոչինչ չենք հայտնաբերել: Երբ ավարտենք, կտեղեկացնենք»,- ասաց Մուշեղ Ղազարյանը:

Նշենք, որ այսօր ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի տարածքում ռումբ կա տեղադրված: Իրավապահ մարմիններն արդեն մի քանի ժամ է` որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ի դեպ, օդանավակայանի աշխատանքը շարունակվում է բնականոն հունով: