Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից այսօր՝ մարտի 25-ին, ընկած կնոջ վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:
75-ամյա կինը, որ նետել է իրեն բնակարանի պատուհանից, բազուկի, կողքերի ողնաշարի կոտրվածքներ ունի, այժմ շարունակվում է նրա հետազոտությունը, հնարավոր է՝ վիրահատության անհրաժեշտություն առաջանա: Կնոջ գիտակցությունը տեղն է:
Նշենք, որ կնոջ ձեռքում գրություն է եղել «ոչ մեկին չմեղադրեք» բովանդակությամբ: Հարեւանները NEWS.am-ին տամել են, որ «Շտապօգնության» ժամանումից հետո նա չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն, ասել է՝ «թողեք, ուզում եմ մեռնել»:
75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Երեւանի դպրոցներից մեկում Լ. Ռ.-ն տարիներ առաջ աշխատել է որպես ուսուցչուհի:




























