News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում հրապարակվել են ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հոգեկան առողջությանը վերաբերող նյութերը։

Փաստաթղթերի համաձայն՝ նախքան բանակային ծառայությունը Պերմյակովը բազմիցս հետազոտվել է, այդ թվում՝ անցել է գլխուղեղի տոմոգրաֆիա։ Նրան մոտ նաեւ օլիգոֆրենիա էին կասկածում, սակայն փորձաքննությունը հերքել է այդ վարկածը։

Հոգեբուժական փորձաքննության տվյալներով՝ հայտնաբերվել է մտավոր զարգացման միջին մակարդակ, նյարդային վիճակի չափավոր ցուցանիշ, էպիլեպտոիդ տեսակ։ Ինքնասպանության փորձերը կարող են ցուցադրական բնույթ կրել։ Դեպրեսիայի ռիսկը բացառված է։ Հակված է քչախոսության, գործողությունների դրդապատճառները չբացատերելու ցանկնության։ Բնավորությամբ իրեն համարում է չշփվող, սակայն հաճախ է ժպտում, երբեմն՝ առանց պատճառի։ Սոցիալական հարմարվողականությունը թույլ է։ Այդուհանդերձ ծառայակիցների հետ պահպանել է հավասարակշռված հարաբերություններ, պարտականությունները կատարել է առանց բողոքների։

Զորակոչային հանձնաժողովը նրան ուղարկել է լրացուցիչ հետազոտության։

Վերջնական որոշումը՝ առողջ է եւ պիտանի ծառայության։

Ծնողների ցուցմունքից պարզ է դառնում, որ Պերմյակովի մոտ արդարության սուր զգացում է զարգացած։ Քրոջ մոտ կապտուկներ նկատելով՝  նա փեսայի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն։ Համադասարանցիների հետ խնդիրներ չի ունեցել։ Կոնֆլիկտային իրավիճակներից խուսափել է։

Սակայն կարող է եւ խաբել։ Համառ է, միշտ փորձել է հասնել իր առջեւ դրված նպատակներին։ Ալկոհոլ հազվադեպ է խմել, թմրանյութ չի օգտագործել։

Սակայն ծառայակիցներից մեկը Պերմյակովին բնութագրել է որպես անբարեխիղճ զինվորի, որը մշտապես հսկողության կարիք ունի։

Կատարվածից հետո ծնողներին գրած նամակում Պերմյակովը գրել էր, որ չգիտի, թե ինչու եւ ինչպես է դա պատահել։ Սակայն շատ է ցավում։ «Ոտքերս իրենք տարան այնտեղ։ Սկսեցի կրակել, երեւի վախից։ Ես կործանեցի կյանքս եւ խայտառակեցի ձեզ։ Մայրի՛կ, ների՛ր ինձ։ Սիրտդ լա՛վ պահիր, իսկ հայրիկին ասա՛, որ ոտքերը լավ պահի»։

Ընտանիքին ուղղված գրառման մեջ Պերմյակովը գրել է. «Ներսումս ամեն բան եռում էր, սիրտս վայրկյանում 1000 զարկ էր խփում, ես չէի կարող ընդդիմանալ նրան, ինչն ինձ առաջնորդում էր։ Խնդրում եմ ներել ինձ այս խայտառակության համար։ Ես գիտեմ, որ ինձ դաժան պատիժ է սպասում, սակայն հույս ունեմ ձեզ տեսնել եւ ներողություն խնդրել»։

Կան նաեւ «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» կայքերում նրա էջի մասին տեղեկություններ եւ նամակարգությունը։ Նամակներում  նա հաճախ է խոսում տան կարոտի մասին, որ վաշտ է ղեկավարում, մասնակցում մարտական գործողություններին, սեփական տանկով շրջում։

«Օդնոկլասնիկի» կայքում դեռ մինչեւ բանակ զորակոչվելը՝ 2013-ին, սատանայի հետ գործարքի մասին տեղեկություն կա։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ Պերմյակովը հրաժարվել էր մկրտությունից եւ խոստացել էր մի քանի տղամարդ եւ կին զոհաբերել։

Հաջորդ նիստը կայանալու է ապրիլի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ