Հայաստանի տարածքում մարտի 27-ին առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: 27-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,

Կոտայքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +11+15,

Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +13+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +12+15,

Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,

Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +6+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +14+18։