News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Ողջ շաբաթ «ցեղասպանություն» եզրը պտտվում էր աշխարհի արտգործնախարների շրջանում, այն պահից ի վեր, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» Մերձավոր Արեւելքում եզդիների, քրիստոնյաների եւ շիա մուսուլմանների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում:  Սակայն նրանք մոռանում են, որ այդ սարսափելի վայրագությունները կատարվում են այն նույն հողի վրա, նույն անապատներում, որոնք ավելի քան 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացրած ավելի սարսափելի ցեղասպանության ականատեսն էին դարձել: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը: 

Թերթը հիշեցնում է, որ թուրքերը բնաջնջեցին 1.5 մլն քրիստոնյա հայերի, բռնաբարեցին նրանց կանանց, գլխատեցին նրանց տղամարդկանց: Անատոլիայի գետերը լցրած հայերի դիակներն այնքան շատ էին, որ դրանք փոխել էին իրենց հունը: «Իսկ Թուրքիան հիմա մեր լավ բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշնակիցը եւ այս ամսվանից արդեն Եվրոպա մուսուլմանների հոսքը զսպող մեր հենքը:

Այս ամենը մի փոքր անհարմար իրավիճակ է ստեղծում: Իրաքի քրիստոնյաներն ու եզդիներն անխոս սպանվել են, նրանց հետ նաեւ 1915թ. վերապրածների սերունդները: Ենթադրում եմ, որ շիաների սպանդը ցեղասպանություն որակվեց այս պահին, քանի որ շիական Իրանը համաձայնել է գնալ միջուկային գործարքին: Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, եկեք վերադառնանք 1892թ., երբ նրանց դեմ իրականացվեց ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը՝ թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած զանգվածային սպանդը:  Սակայն սուլթանի իրականացրած ջարդերին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր, որոնց նկատմամբ կատարվածը Քերրին տարիներ շարունակ կոչում էր 20-րդ դարի  ցեղասպանություն, երբ դեռ սենատոր էր: Հիմա Քերիին Հայոց ցեղասպանությունը տեսնում է որպես «20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկը»- գրում է հեղինակը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պարբերաբար դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, մինչեւ այն պահը, երբ դարձավ ԱՄՆ պետքարտուղար:

«Դոնալդ Թրամփը մինչեւ հիմա դեռ չի միջամտել այդ «քննարկումներին», սակայն  Ադրբեջանում բացված նրա «Trump hotel»-ը մեզ հուշում է, թե ինչ ենք մենք լսելու նրանից մոտ ապագայում:

Բավականին մեծ խառնաշփոթ է ստեղծված: Այսպես՝ Քերրին ասում է, որ ԻՊ-ը ցեղասպանություն է կատարել, կարծես թե 1915-ին հայերի բնաջնջումը այդպիսին չէր եւ չէր կատարվել «իսլամական խալիֆաթը» կյանքի կոչելու գաղափարախոսության վրա:

Սակայն ամերիկացիները շատ վախեցած են, որպեսզի 1.5 մլն հայեր սպանությունները ցեղասպանություն անվանեն: Դրա մասին կարելի է մոռանալ: Թուրքիային դեպի եվրոպա անվիզա ռեժիմ տրամադրելը. 3 մլրդ դոլար լրացուցիչ ֆինանսական օգնությունը բավական են, որպեսզի 1915-ի հայերի զանգվածային ջարդերի թեման փակ պահվի»,-եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ