Երեւանում, մարտի 28-ի երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում անհայտ անձը ավազկային հարձակում է գործել Արամ Խաչատրյանի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Բնակարանի տանտիրուհի, 67-ամյա Նուրիցա Թ.-ին արնաշաղախ հայտնաբերել են հարեւանները:
Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանները տան հյուրասենյակում` հատակի և բազմոցի վրա, հայտնաբերել են արյան հետքեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարձակվողը տուն մտնելուց հետո բռնություն է կիրառել տարեց կնոջ նկատմամբ, 2-րդ հարկի պատշգամբից թռել է 1-ին հարկի պատշգամբ, ու դիմել փախուստի:




























