Կիպրոսի իշխանությունները բանակցություններ են վարում Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավն առեւանգած անձանց հետ:
Հաղորդվում է, որ օդանավն առեւանգած անձինք սպառնում են գործի դնել մահապարտի գոտին, փոխանցում է Gazeta-ն:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:



























