Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավի օդաչուն ինքնաթիռն իջեցրել է այն առեւանգած անձանց կողմից մահապարտի գոտին գործի դնելու սպառնալիքներ հնչեցնելուց հետո: Այս մասին ասված է ավիաընկերության Թվիթերի էջում, փոխանցում է Gazeta-ն:

Այս պահին Կիպրոսի Լառնակիայի օդանավակայանը փակ է:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: