EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավն առեւանգողներն ազատ են արձակել Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող բոլոր ուղեւորներին: Այս մասին հաղորդում է Egypt Air ավիաընկերությունը՝ Twitter-ի իր էջում:
Օդանավում մնացել են անձնակազմի անդամներն ու 5 օտարերկրացիներ:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:
Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը:



























