Կիպրոսում 2 ճգնաժամային կենտրոն է ստեղծվել EgyptAir ավիաընկերության օդանավն առեւանգած անձանց հետ բանակցելու համար, հայտնում է Cyprus Mail-ը:
Կենտրոններից մեկը ղեկավարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, իսկ մյուսը՝ օդանավակայանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:
Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը:



























