Համացանցում հայտնվել է EgyptAir-ի ուղեւորատար օդանավն առեւանգած լիբիացի փախստական Իբրահիմ Սամահի լուսանկարը: Նախնական տեղեկություններով՝ նրան հեռախոսով լուսանկարել են պատանդները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տղամարդը փորձել է առեւանգած օդանավով հասնել Թուրքիայի օդանավակայաններից մեկը, սակայն պարզվել է, որ վառելիքը չէր բավականացնի հասնել Բոսֆորի ափերին, այդ պատճառով օդաչուները ստիպված վայրէջք են կատարել Կիպրոսում, հայտնում է Lifenews-ը:
Սամահը հույս ուներ Թուրքիայում վերաբնակվածի կարգավիճակ ստանալ, ինչը նրան թույլ կտար տեղափոխվել եվրոպական երկրներից մեկը:



























