Կիպրոսի քաղաքացի հանդիսացող կնոջը, որի հետ եգիպտական A320 օդանավն առեւանգած տղամարդը հարաբերություններ էր ունեցել, տանում են Լառնակա քաղաքի օդանավակայան, որտեղ գտնվում է առեւանգած օդանավը, հայտնում են  հունական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ տղամարդը հանդիպում է պահանջել իր նախկին կնոջ հետ, որը Կիպրոսի քաղաքացի է:

Ոստիկանությունն արդեն գտել է կնոջը, որի անունը Մարինա Պարասխու է, նրան տանում են օդանավակայան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առեւանգողը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ: Նա խնդրել էր նամակ փոխանցել Կիպրոսում ապրող մի կնոջ: