Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավն առեւանգողը «ոչ թե ահաբեկիչ է, այլ ապուշ»: Այս մասին բրիտանական The Guardian թերթի թղթակցին ասել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Նա ոչ թե ահաբեկիչ է, այլ ապուշ: Ահաբեկիչները խելագար են, բայց ոչ հիմար՝ ի տարբերություն նրա»,- ասել է պաշտոնյան:
Առավոտյան անհայտ անձը առեւանգել էր Եգպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող ուղեւորատար օդանավը, որը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Օդանավում կար 81 մարդ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ անհայտ անձը առաջնորդվել է անձնական դրդապատճառներով. Կիպրոսում ապրում է նրա նախկին կինը:




























