EgyptAir ավիաընկերության ուղեւորատար օդանավը հափշտակած եգիպտացի Իբրահիմ Սամահան հոգեկան խանգարումներով է տառապում: Այս մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել են նրա ազգականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը

Պարզվել է, որ Իբրահիմ Աբդել Թավաբ Սամահան Ալեքսանդրայի համալսարանի անասնաբուժության պրոֆեսոր է ու պայմանագրային հիմունքներով դասավանդում է Ատլանտայի համալսարանում ( ԱՄՆ), ունի ԱՄՆ քաղաքացիություն: Նա Ալեքսանդրիա նահանգի բնակիչ է:

Սամախան գրանցվել է որպես «Ա 320» օդանավի ուղեւոր, որն առավոտյան Բուրգ էլ Արաբ ( Ալեքսանդիա) – Կահիրե երթուղով չվերթ էր կատարում: Եգիպտական հեռուստատեսությունը հրապարակել է առաջին կադրերը Լարնակայի օդանավակայանից: Ըստ լուսանկարի, Իբրահիմ Սամահան մոտավորապես 50 տարեկան է:

Այս պահին հայտնի է, որ նրա մոտ են գտնում անձնակազմի անդամները, որոնք հրաժարվել են հեռանալ օդանավից, քանի դեռ բոլոր ուղեւորները ազատ չեն արձակվել: