EgyptAir ավիաընկերության «Ա320» օդանավում միայն օդաչուն է մնացել ու օդանավը գրավողը, հայտնում է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյը» վկայակոչելով լրատվամիջոցները:

Նշում են, որ բոլոր ուղեւորները ու անձնակազմի մնացած անդամները ազատ են արձակվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղեւորատար օդանավը զավթած Իբրահիմ Սամահան Ալեքսանդրիայի համալսարանում անասնաբուժության պրոֆեսոր էր: Նաեւ հայտնի է դարձել, որ նա ԱՄՆ Ատլանտա քաղաքի համալսարանում է դասավանդում:

Առավոտյան անհայտ անձը զավթել էր ուղեւորատար օդանավը, որը Եգիպտոսի Ալեքսանդրիայից Կահիրե էր թռչում: Օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսում Լարնակայի օդնավակայանում: Օդանավում 81 մարդ կար: