Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտնել է եգիպտական ուղեւորատար օդանավն առեւանգած տղամարդու իրական անունը, հայտնում է CNN-ը:
Ըստ ճշտված տեղեկությունների՝ նրա անունը Սեյֆ ադ Դին Մուստաֆա է:
Եգիպտոսի ավիացիայի նախարարությունում հրաժարվել են հայտնել Egypt Air-ի օդանավն առեւանգած տղամարդու անունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավն առեւանգած տղամարդու անունը Իբրահիմ Սամահ է:



























