Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավն առեւանգած անձը պահանջել էր նորից լիցաքավորել այն եւ մեկնել Թուրքիա, հայտնում է Sky News Arabia-ն:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, Սեյֆ ադ Դին Մուստաֆա անունով տղամարդն առեւանգել էր EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Նրանց բոլորին ավելի ուշ ազատել էին:



























