«A320»-ի օդաչուներից մեկը օդանավից փախել է օդաչուների խցի պատուհանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիպրոսի հեռուստատեսության տվյալներով, անձնակազմն ամբողջությամբ ազատված է:

Հիմա առեւանգված օդանավում դեռ երեք ուղեւոր կա:

Ավելի վաղ Կիպրոսի արտգործնախարարը եգիպտական օդանավը առեւանգողին անհավասարակշիռ էր անվանել:

Առավոտյան անհայտ անձը առեւանգել էր Ալեքսանդրայից Կահիրե թռչող օդանավը: Սկզբում լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ օդանավը զավթողը Իբրահիմ Սամախան է: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց: Վերջին տեղեկություններով հանցագործը եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուսթաֆան է: