Egypt Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի առեւանգիչ Սեյֆ ադ-Դին Մուստաֆան ավելի վաղ մեղադրվել էր խարդախության համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իշխանական մարմիններում բարձրաստիճան աղբյուրին: 

Բացի այդ, ճշտվում է, որ նա մեղադրվել է նաեւ փաստաթղթերի կեղծման գործով: 

«Ավելի վաղ նա անցել է նաեւ խարդախության եւ փաստաթղթերի կեղծման գործով», — ասել է աղբյուրը:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այն ձերբակալվածները, որոնց Մուստաֆան պահանջում է ազատ արձակել, «կապված են օտարերկրյա ՀԿ-ների ֆինանսավորման գործի հետ»: