Լառնակայի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել հանցագործի կողմից առեւանգված «Ա320» օդանավը, գործողությունն ավարտվել է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Կիպրոսի արտգործնախարարությունից:

«Ամեն ինչ ավարտվել է: Նախարարը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ»,- հայտնել է նախարարության աշխատակցուհին:

Առավոտյան տեղեկություն էր ստացվել եգիպտական ավիաընկերության՝ Ալեքսանդրիա – Կահիրե չվերթն իրականացնող օդանավի առեւանգման մասին: Հանցագործը, սպառնալով պայթեցնել օդանավը, պահանջում էր վայրէջք կատարել Լարնակայի օդանավակայանում: Վայրէջքից հետո հանցագործը ազատ էր ազատել եգիպտացի կանանց ու երեխաներին ու իշխանություններին նամակ փոխանցել՝ Կիպրոսում բնակվող իր նախկին կնոջ համար: Նա նաեւ պահանջել էր հանդիպում կնոջ հետ: Հետո ազատ են արձակվել մնացած ուղեւորները ու անձնակազմի անդամները: Հանցագործը հանձնվել է ու կալանավորվել: