Այս պահին անհասկանալի են Egypt Air ավիաընկերության օդանավն առեւանգած անձի արարքի դրդապատճառները: Այս մասին հայտնել է Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը, փոխանցում է Reuters-ը:

«Մի քանի անգամ առեւանգողը հանդիպում է պահանջել ԵՄ ներկայացուցիչների հետ, եւս մի քանի անգամ խնդրել է օդանավն ուղարկել այլ օդանավակայան, սակայն կոնկրետ ոչ մի բան չի ասել»,- նշել է վարչապետը:

Իսմայիլը հավելել է, որ Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են պարզել իրական դրդապատճառները: